Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Գերմանիան Թուրքիայից դուրս է բերում Patriot համակարգերը

Գերմանիան Թուրքիայից դուրս է բերում Patriot համակարգերը
18.11.2015 | 12:51

Գերմանիան Թուրքիայի տարածքից դուրս է բերում Patriot զենիթահրթիռային համակարգերը՝ գրում է Haber 7 կայքը: Ավարտվել է 2012-ին տեղակայված համակարգերի գործողության ժամկետը։ 2012-ին Անկարան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ խնդրելով ՀՕՊ համակարգ տեղակայել Սիրիայի հետ սահմանին՝ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար։ Նրա խնդրանքին ընդառաջել էին Գերմանիան, ԱՄՆ-ն և Նիդերլանդները։

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ